22 Մայիսի, 2026

Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, կարծում եմ՝ իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա ընկալմամբ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, նման է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցող պրոցեսներին, այն տրամաբանությամբ, որ եթե 2018-ին իրենք անվանել են ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, այս անգամ պրոցեսները Փաշինյանը պայմանական անվանում է երեխաների հեղափոխություն, քանի որ երեխաները շատ ակտիվ են.

«Ես 15 տարի հետո պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայանագիրը ստորագրված, սահմանազատումն ավարտված, ճանապարհները բացված  և համախառն ներքին արդյունքն իրական արժեքով առնվազն կրկնապատկված։ Մենք ժողովրդվարական ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն ենք, որը պայմանականորեն ասած՝ խաղաղության խաչմերուկ է։ Այսինքն՝ պատկերացնում եմ մեր ռազմավարության իրականացմամբ»։

Լրահոս