4 Հունիսի, 2026

Հայաստանում 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ կհայտարարվի  Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայու­թյան զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվա­կանի հունիսի 30-ը ներառյալ։

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շար­քային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայաց­րած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայող­նե­րը։

Լրահոս