11 Հունիսի, 2026

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

 

Լրահոս