Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, այդ մասին արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
10/51 ընտրատեղամասում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 222
«Բարգավաճ Հայաստան» – 131
«Հայաստան» դաշինք – 122
ՔՊ – 630
Ըստ ԿԸՀ նախագահի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նյութերն ուղարկվել են դատախազություն։
77