«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանակա:
Ավելին, դեռ մի կողմ թողնենք նաև մարդու իրավունքների, անձնական կյանքի իրավունքի հետ կապված տեղին հարցերը: Այն, որ Փաշինյանի ու նրա խմբի ներկայացուցիչների համար դրանք դատարկ հասկացություններ են, ի սկզբանե էլ պարզ էր: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում ու ըստ էության ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր պետական կառույցները, բոլոր պետական մարմիններն ու դրանց ղեկավարները հատեն հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»: Այսինքն, որպեսզի միայն ինքը չլինի մեղավոր ու պատասխանատու, ձևավորում է «շղթայական արատի» իր շրջանակը: Փաշինյանի նպատակներից մեկը պարզից էլ պարզ է. այդպիսով նրանք բոլորը հայտնվում են իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ:
Դրա հետևանքը լինում է այն, որ բոլոր այդ ինստիտուտները բովանդակային առումով կազմալուծվում են, հիմնովին վարկաբեկվում են, իսկ ֆունկցիոնալ առումով վերածվում են բացառապես 1 անձնավորության կամակատարի: