Շվեյցարական Նիոնում այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում իր մրցակցին իմացավ նաև Հայաստանի չեմպիոնը: Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։
Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոնի՝ «Ռիգայի» դեմ: Ըստ վիճակահանության՝ հայկական թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում։
Նշենք, որ որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղերը կայանալու են հուլիսի 7-8-ը, իսկ պատասխան հանդիպումները նախատեսված են հուլիսի 14-15-ին:
60