«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Դատարանում սկսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջև իրավական վեճի քննությունը։
Հայցադիմումով պահանջվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար։ Խոսքը վերաբերում է 2026 թվականի մարտի 29-ին արձանագրված դրվագին, երբ հիմնադրամը մարտի 20-ին 29 շահառու նորաստեղծ ընտանիքների տրամադրել է 1-ից 2 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ՝ սեփական բիզնես հիմնելու կամ զարգացնելու նպատակով։ Հայցվոր կողմը պահանջում է Աննա Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։
ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը որոշել է ընդունել վարույթ նշված հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումը՝ ընդդեմ Աննա Հակոբյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։
Նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:50-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում»»։