«Փաստ» օրաթերթը գրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին նիստը և դրանից հետո հրապարակված որոշումը լուրջ մտահոգություններ են առաջացրել։ Չորս ժամ տևած նիստից հետո հայտարարվել է, որ երեք վիճահարույց տեղամասերում վերաքվեարկություն չի լինելու, քանի որ չեղարկումները «էական ազդեցություն» չեն ունեցել։
Թերթը նշում է, որ հենց այդ չեղարկումներից ԲՀԿ-ի ձայները 4,04%-ից իջել են 3,99%-ի, ինչի հետևանքով ավելի քան 58000 քվե փաստացի զրոյացվել է և կուսակցությունը մնացել է խորհրդարանից։ «Փաստ»-ի փոխանցմամբ, վարչական դատարանը նախկինում անհրաժեշտ էր համարել վերաքվեարկությունը։
Օրաթերթը հավելում է, որ տարբեր ուժեր այս գործընթացը գնահատում են որպես «մանդատագողություն» և պայքարը տեղափոխվում է Սահմանադրական դատարան, ինչը կարող է հանգեցնել լայնածավալ փողոցային պայքարի։
80