Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-25-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Այս մասին հայտնել էր ՀՀ Անվտանգության խորհուրդից:
Bloomberg-ն անդրադարձել է Գրիգորյանի այս մասնակցության և գրել, որ գործակալության տվյալներով՝ ֆորումը, որը համատեղ կազմակերպում են Լեհաստանն ու Ուկրաինան, մոտ 100 երկրների պատվիրակություններ կհավաքի:
Bloomberg-ը նշում է, որ Երևանի մասնակցությունը միջոցառմանը, որը տեղի է ունենում Մոսկվայի կողմից «ուժեղացող տնտեսական ճնշման» ֆոնին, ընդգծում է Հայաստանի շարունակվող հեռացումը Ռուսաստանից և մերձեցումը Եվրոպական միությանը։
98