Նրա խոսքով՝ բացառիկ երևույթ է, երբ ընտրությու ններում ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունն է փորձում ընտրակեղծարարությամբ զբաղվել և այն անում է համակարգային։
Ավինյանը հայտարարեց, որ այդտեղ ՔՊ-ի մեղքի բաժինը մեծ է։
«Բոլոր ընտրակեղծարարները, այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ ընտրակեղծիքով և ընտրակաշառքով պետության զավթման հնարավորություն ունեն, իրենք դեռևս չեն պատկերացնում թե իրենց ինչ է սպասվում»,-սպառնաց Ավինյանը։
Նա նշեց, որ ընտրակեղծարարների հանգիստ վիճակը երկար չի տևելու։
Անդրադառնալով տեսակետին, թե մինչև ընտրություններն ընդդիմությանն ընտրություններից ինչու դուրս չեն թողել՝ Ավինյանն ասաց. «Որովհետև մենք 5 տարի ողբ, լաց և ոռնոց էինք լսելու, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու հաղթելու էին և մենք իրենց այն թույլ չենք տվել։ Այ սենց պետք է ընտրակաշառքով փորձ կատարեիք, գնայիք գլխով պատին հավածեիք, գլուխներդ ջարդեիք, ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է՝ բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»։
Ավինյանը խոստացավ, որ ՔՊ-ականներն ավագանու նիստում ծափահարելու են դրա համար։