««ԱՆՀԱՍՑԵ ՈՒՂԵՐՁՆԵՐ» շարքից
Արցախյան առաջին պատերազմի մեկնարկային փուլում, երբ ինքնապաշտպանությունն իրականացվում էր տարանջատ գործող կամավորական ջոկատներով, հաջողությունը միշտ չէր, որ մեզ ուղեկցում էր:
Պատճառը ոչ այնքան ջոկատների անմարտունակությունը կամ անկազմակերպվածությունն էր, որքան միասնական հրամանատարության ներքո գործող բանակի բացակայությունը…
Բայց ասվածն ամենևին չի նշանակում, որ ունենալով միասնական հրամանատարության ներքո գործող բանակ, միանշանակ կարելի է հասնել երաշխավորված հաջողության…
Կայացած և ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ…
Քաղաքականության մեջ էլ նույնն է, հավատացեք…»։