4 Հուլիսի, 2026

Շոտլանդացի դերասան Սթիվեն Քրին, որը «Step Up For Bears» նախաձեռնության հովանավորներից է, հրավիրում է միանալ այդ նախաձեռնությանը այս հուլիսին։

Սթիվենը վերջերս այցելել է Հայաստան և անձամբ ծանոթացել այն ծրագրին, որն International Animal Rescue-ն իրականացնում է գործընկերների՝ FPWC-ի հետ համատեղ։ Նա հանդիպել է արջերից մի քանիսին, որոնք փրկվել էին սարսափելի պայմաններից, և տեսել, թե որքան մեծ հոգատարություն, համբերություն և կարեկցանք է պահանջվում նրանց ապաքինման համար։

Մինչ օրս Հայաստանում փրկվել է 56 արջ։

«Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք ձեզ հուլիսին քայլել 56 մղոն՝ յուրաքանչյուր փրկված արջի համար մեկ մղոն։ Այս արջերից շատերը վայրի բնությունից գողացվել են դեռ ձագ հասակում՝ հաճախ մայրերին սպանելուց հետո։ Նրանք հայտնվել են փոքրիկ վանդակներում, պահվել որպես զվարճանքի միջոց, սնվել սննդի մնացորդներով և զրկվել այն կյանքից, որին արժանի էին։ Միանալով «Step Up For Bears» նախաձեռնությանը՝ դուք կօգնեք ֆինանսավորել այն արջերի փրկությունը, վերականգնումը և ցմահ խնամքը, որոնք արդեն իսկ բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել»,-նշում են  International Animal Rescue-ից։

Լրահոս