ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության համար։
«Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնագիր, նրանք այնքան են ցանկանում կարգավորում։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավ մարդիկ ենք», – պնդել է նա Հարավային Դակոտայում կայացած հանրահավաքի ժամանակ։
ԱՄՆ նախագահը ուղիղ չի ասել, որ բանակցություններում մեկ շաբաթ տևողությամբ ընդմիջում է եղել, սակայն հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող քննարկումների ֆոնին։
112