4 Հուլիսի, 2026

Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյան փողոցի 7 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քաղաքացու, ով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միզել է պարեկային ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,արդեն ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածը ՌԴ քաղաքացի 35-ամյա Գեննադի Բուդրևիչինն է։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս