2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ՝ 13 գոլ սեփական դարպասում։
Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Հանիին գրանցվել է ռեկորդային ինքնագոլ աշխարհի 2026 թ. առաջնությունում, հայտնում է Opta-ն X սոցիալական ցանցում։
Հանիին 55-րդ րոպեին՝ Ավստրալիայի դեմ 1/16 եզրափակիչ խաղում, գնդակը ուղարկել է սեփական դարպասը։ Այս ինքնագոլը դարձել է մրցաշարի ընթացքում արդեն 13-րդը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018 թվականի աշխարհի առաջնությունում Ռուսաստանում, երբ ընդհանուր 12 ինքնագոլ էր եղել։
Եգիպտացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են Ավստրալիային (1:1, 4:2՝ 11 մետրանոցներով) և դուրս եկել 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականը կխաղա Արգենտինա – Կաբո Վերդե զույգի հաղթողի հետ, որի հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին։
Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 հավաքականների մասնակցությամբ՝ երեք երկրների տարածքում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
68