4 Հուլիսի, 2026

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանն այս պահին գտնվում է Լիսաբոնում, որտեղ բուժզննում է անցնում նոր ակումբ՝ սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

​«Օրեր առաջ Էդոն Հայաստանում էր, իսկ այսօր ավարտին է հասցնում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու գործընթացը»,- նշել է Կարպովը։

​Նոր ակումբում Սպերցյանը կստանա տարեկան ավելի քան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Կողմերի միջև պայմանագիրը կկնքվի մինչև 2029 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հավելել է ինսայդերը։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, և սա այլ ակումբ տեղափոխվելու առաջին տրանսֆերն է նրա պրոֆեսիոնալ կարիերայում։ Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը դարձել է 32 արդյունավետ գործողության հեղինակ։
Armsport

Լրահոս