«ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը։ Խորհրդարան անցած ուժերի մոտեցումը հայտնի է՝ անկախ դրա հիմքում դրված դիսկուրսից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, նախորդ շրջափուլում եղել են և՛ հիասթափություններ, և՛ պարտություններ, և՛ պայքարի հաջողված դրվագներ։
«Ով կամ ովքեր վերջին տարիների քաղաքական իրադարձություններից, խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան»,- գրել է Աբրահամյանը։
108