6 Հուլիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին հայտնում է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

«Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտոմատավորներ են կանգնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնում է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուն։

Նախնական տվյալներով՝ իրավապահները մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր օբյեկտներ։

Լրահոս