6 Հուլիսի, 2026

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություն էր ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձին, ով փաթեթներ է տեղադրել կիսաքանդ շինության մոտակայքում և լուսանկարահանել դրանք։

Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել և ներկայացվել է Ախուրյանի բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը՝ ժամը 22․30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։

27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ՝ 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթոցիչ։

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն օրը համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում։
Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած մանրացրած և չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։

Երիտասարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեփի թփեր է աճեցնում։

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է բաժին։

Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեփի մոտ 12  թուփ է աճեցրել։

Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթի շրջանակում, նույն օրը կատարված զննությամբ, նշված վայրից հայտնաբերվել են կանեփի թփերը։

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս