Այն քաղաքացիները, որոնց վարորդական իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, կարող են դիմել վերականգնման համար հուլիսի 6-ից սկսած՝ մեկ տարվա ընթացքում։
«Իսկ եթե զրկման ժամկետը դեռ չի լրացել, վարորդը պետք է սպասի դրա ավարտին, որից հետո միայն կկարողանա օգտվել վերականգնման հնարավորությունից՝ դարձյալ մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելով և վճարելով սահմանված պետական տուրքը»,-հայտնեց Մարանդյանը։
Նոր կարգավորումների համաձայն՝ վարորդներին առաջարկվում է ընտրության երկու ուղի.
Ստանդարտ ընթացակարգ (13 միավոր). Վարորդը պետք է հանձնի որակավորման քննությունները՝ ստանալով սովորական 13 միավորը։
Նոր կարգավորում (6 միավոր). Վարորդը կարող է ընտրել «փորձաշրջանի» տարբերակը, որի դեպքում քննություն հանձնելու փոխարեն ստանում է 6 միավոր, սակայն սա տարածվում է բոլոր կարգերի և ենթակարգերի վրա։
Այս նոր իրավական կարգավորումը նպատակ ունի հստակեցնել վարորդական իրավունքի վերականգնման գործընթացը հատկապես այն անձանց համար, ովքեր զրկվել էին 2020 թվականից հետո և որոնց պատժի ժամկետն արդեն իսկ սպառվել է։