6 Հուլիսի, 2026

Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Միջին միջանցքի զարգացման համար։

Այս մասին «Իմեդի Նեդելյա» հաղորդման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ տրանսպորտային կապի զարգացման համար։

Բոչորիշվիլին ընդգծել է, որ ազգային շահերը և երկրի անվտանգության ապահովումը ընկած են Վրաստանի քաղաքականության բոլոր ոլորտների հիմքում։

«Իհարկե, Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության, այլև տրանսպորտային կապի և Միջին միջանցքի զարգացման համատեքստում։ Սակայն, առաջին հերթին, մենք ելնում ենք ազգային շահերից, և մեր երկրի անվտանգությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեկնարկային կետն է», – նշել է նախարարը։

Լրահոս