«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
Մեկնաբանություն ստանալու համար լրատվամիջոցը դիմել է Կենդանաբանական այգի, սակայն մամլո խոսնակը հրաժարվել է հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից խուսափել են որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնել են քաղաքապետարանից։
87