7 Հուլիսի, 2026

Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից հետո չի արթնացել։

Այգու պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կենդանին եղել է մեծ տարիքի և ունեցել է մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք արդեն արձանագրվել են հերձման ակտով։

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված՝ փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, ինչպես նաև որովայնի խոռոչում ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կենդանաբանական այգու տվյալներով՝ առյուծի առողջական ծանր վիճակն ու տարիքային փոփոխությունները եղել են այն հիմնական գործոնները, որոնք հանգեցրել են ողբերգական ելքին։

Հիշեցնենք, որ էգ առյուծը տեղափոխվել էր Երևանի կենդանաբանական այգի իրավապահների կողմից իրականացված գործողություններից հետո՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքից առգրավված վայրի կենդանիների թվում։

Mnews.am

Լրահոս