Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։
Այս մասին հայտնում է Իրանական պետական հեռուստատեսությանը:
«Երկրի տարբեր մասերի վրա թշնամու հարձակումներից կարճ ժամանակ անց ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում ոչնչացրել են Քուվեյթի երկու ամերիկյան բազաների՝ Ալի ալ-Սալեմի և Արիֆջանի, ինչպես նաև Բահրեյնի Ալ-Ջուֆեյրի և Շեյխ Իսայի հիմնական օբյեկտներն ու ենթակառուցվածքները», – ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն, Իրանը կընդլայնի իր պատասխան միջոցառումները՝ ներառելով Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ այլ ռազմական բազաներ։