«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ներկայացրել է, թե ինչու երեկ դաշինքի ցուցակում ընդգրկված 105 թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը»:
86