Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նա հայտնեց, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։ «Անհամատեղելության պատճառով ավագանու մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին։ Այս պահին երկրում չեմ, բայց կարծում եմ՝ դիմումս արդեն պետք է որ մուտք արված լինի»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը 9-րդ գումարման ԱԺ-ում կունենա 12 պատգամավոր։ Ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի մանդատից, իսկ 13-րդ համարի ներքո արդեն Մեսրոպ Մանուկյանն է։
126