Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով փոխկապակցվածության օրակարգի կարևորությանը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ամբողջական իրականացման արդյունքում տարածաշրջանը կվերածվի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության կարևոր հանգույցի՝ ապահովելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու արդյունավետ կապը։
Վալոնիայի խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել Հայաստանի նախաձեռնություններին։
Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Նամյուղի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվեցին գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Նամյուղի առևտևային ցանցում Հայաստանի արտադրանքի ներկայացվածությունը խթանելուն առնչվող քայլերին:
Կարևորվեց քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք հենք կհանդիսանան համագործակցության սերտացման համար։