«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր՝ ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավոր արարողությամբ կհանձնվեն Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորների մանդատները։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև երեկ ուշ երեկո գործընթացը շարունակում էր մնալ խիստ անորոշ, հատկապես իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։
Այս պահի դրությամբ իշխանական ցուցակի անցողիկ հատվածն ավարտվում է Էդուարդ Աղաջանյանով՝ DJ Էդո։ Սակայն, հաշվի առնելով, որ ինքնաբացարկների և հնարավոր կադրային նշանակումների վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել, չի բացառվում, որ վերջին պահին նոր փոփոխություններ լինեն։
Այսպիսով, թեև մանդատների հանձնման արարողությունը նախատեսված է հանդիսավոր ձևաչափով, իրականում այն կարող է վերածվել նաև վերջին րոպեի քաղաքական որոշումների և ինքնաբացարկների գործընթացի, հատկապես իշխանական թիմի համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: