«Երեկոյան ժամը 20:30-ից մինչև առավոտյան 06:30-ը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է ավելի քան 390 անօդաչու։ Դրանց մեծ մասը վնասազերծվել է ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռավոր մատույցներում»,- գրել է նա։
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայի մատույցներում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 81 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում։