Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում հուլիսի 21-ին կազմակերպվել է քննարկում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի թեմայով։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության hամայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը, Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Նա շեշտել է նաև գործող մեխանիզմների և գործիքակազմերի շարունակական կատարելագործման, մասնագիտական կարողությունների զարգացման և իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Մասնակիցները քննարկել են նաև ընտանեկան բռնության դեպքերին պետական մարմինների համակարգված արձագանքի ապահովման, տարբեր փուլերում իրականացվող գործողությունների փոխկապակցվածության, դեպքերի պատշաճ հետագծելիության և հետևողական աշխատանքի կազմակերպման հարցերը։
Միջոցառման նպատակն էր նպաստել ոստիկանության ծառայողների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կատարելագործել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու հակազդման ոլորտում պետական մարմինների համակարգված արձագանքի մեխանիզմները։