«Հանրապետական կուսակցության վերնախավում շարունակվում է ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման «տաժանակիր» աշխատանքը:
Ամենադժվարը առաջին եռյակի հարցը լուծելն է: Նախ` որոշել են խիստ երիտասարդացնել կազմը, բերել նոր դեմքեր:
Ինչ մնում է առաջին եռյակին, ապա, տեղեկություններով, արդեն որոշվել է` ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Երկրորդ տեղում ամրագրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Որոշել են երրորդ տեղը տալ ոչ կուսակցական, հանրությանը հայտնի, ժողովրդի կողմից հարգված անձնավորության: Եթե հարմար մարդ չգտնեն, պահեստային տարբերակը որոշված է` կլինի Ֆելիքս Ցոլակյանը» :