Ինչպես հայտնում է shamshyan.com-, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Համբարյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Սրեյանի և ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ: Փրակարարները, ոստիկաններն ու ու քաղաքացիները դարձի են բերել ավտոմեքենան, այնուհետև դրսում հայտնաբերված դիերը պատարագով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը: