Այսօր փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 1991 թվականին ծնված Մանուկ Թ.-ի դին։
Հայտնաբերվել է նաև երկտող գրված մորն ու կնոջը։ Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկ Ռափթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
27