12 Մայիսի, 2025
Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրում Մարմարիկում օրեր առաջ անհետացած երեխայի ծնողների հետ Սուրբ և Անմահ Պատարագին աղոթք է արել։

Այսօր առավոտից կրկին սկսվել են մայիսի 4-ից Մարմարիկում անհետացած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ խոսնակը հայտնել է, որ աշխատանքները տարվում են ինչպես գետի երկայնքով ու ջրամբարում, այնպես էլ գյուղում և հարակից տարածքներում։ Փրկարարական և ոստիկանական մեծաքանակ ուժեր կան ներգրավված։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:

Այսօր երեխայի անհետացման 8-րդ օրն է։

 

Լրահոս