Մենք շարունակելու ենք պայքարը բաց ձեռքերով:
Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարայկում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ այսօր հանրապետական Առաքել Մովսիսյանը մարդիկ է ուղարկել՝ հավաքի խաղաղ բնույթը խաթարելու համար, լրագրողի հարցին էլ պատասխանել է՝ ասելով. «Նիկոլին ասեք՝ թրաշվի»:
«Առաքել Մովսիսյա՛ն, ես չգիտեմ՝ կթրաշվեմ, թե չէ, ու երբ կթրաշվեմ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Շարժման առաջնորդն ասաց նաև, որ կձեւավորեն «Թավշյա հեղափոխության» կոմիտե, եւ այն այս շարժումը կհասցնի հաղթական ավարտի:
«Մենք կիրականացնենք պետական երատեսչությունների շրջափակումները: Շատ շուտով բոլոր գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեր կոմիտեի հրամանները»,-հայտարարեց «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» շարժման առաջնորդը:
նյութի աղբյուրը՝ http://newstime.am/?p=6343