«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Իմ քայլը» դաշինքը երեկ երեկոյան անցկացրած նիստում որոշել է նոր խորհրդարանի ղեկավար կազմը: Արդեն հրապարակվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու են Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
«Իմ քայլը» դաշինքը նաև որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար: Անունները դեռ վերջնական չեն հրապարակվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է Ռուբեն Ռուբինյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը Բաբկեն Թունյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանը, Կրթության և գիտության հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը` Նարեկ Զեյնալյանը:
Ամենայն հավանականությամբ, 2-3 հանձնաժողով կտրվի ԲՀԿ-ին Եվրաինտեգրացիայի և ֆինանսավարկային հանձնաժողովները, միգուցե ՏԻՄ հանձնաժողովը ևս, եթե այն առանձնացվի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որ ժամանակին միացվել էր Պետաիրավական հանձնաժողովին, կառանձնացվի ու կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: