Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամի լիազորությունները դադարեցվել են:
Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Երևան քաղաքի ընտրական ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են»,- նշեց Մարությանը:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Գալստյանին:
27