Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, քարշակի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի, և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: