Այս ամենով հանդերձ՝ երեկվանից շրջանառվող Հալաբյան փողոցին հարող թաղամասի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ընդհանրապես ինձ հետաքրքիր չէ ու այդպես եմ արձագանքել տարբեր լրատվականների։
Դրա համար ունեմ երկու պատճառ․ նախ՝ վերոնշյալը հաշվի առնելով՝ այդ տարածքի վերաբերյալ ես չեմ կարող «ձեռի» հետ կարծիք հայտնել։ Երկրորդ՝ այս պահին առկա եւ սպասվելիք «շրիշակից ներքեւ» նախաձեռնությունները, 2018-ի փոփոխություններից հետո նախա2018-ական զարգացումների շարունակությունը լինելով, մի քանի անգամ ավելի անընդունելի ու վիրավորական են ինձ համար։
Ուստի իմ ինքնամեկուսացված ժամանակն իրոք ափսոս է այդ գաղափարը քննադատելու համար, հատկապես այն դեպքում, որ գրեթե վստահ եմ՝ այդ նախագիծը չի իրականանալու։ Նախաձեռնության հեղինակներն առավելագույնը 1-2 շենք հաջողացնելու են «պոկել» նեղն ընկած պետությունից, որը հետկորոնավիրուսային իրավիճակում ցանկացած նման տհաս առաջարակին տոն է տալու, վկան՝ մի քանի օր առաջ Հին Երեւան նախագծով հետաքրքրվող բարձրաստիճան պաշտոնյաների այցը։
Սպասեք ավելի ծիծաղելի նախագծերի, դեռ ամեն ինչ առջեւում է… Ինչպես մի դասական ասաց վերջերս. «Կորոնավիրուսից հետո կյանք կա», իսկ ոմանց համար իրոք կյանք ա լինելու կորոնավիրուսից հետո եկող ներդրումների հոսքը։
Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից