«Առինջ մոլի» առևտրականների մեծ մասը վերավաճառողներ են, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Ծառուկյանն ուզում է, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպվող ցույցերը հնարավորինս բազմամարդ լինեն»:
MediaNews-ը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգում է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներին մասնակցել ընդդիմության՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին։