«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր առաջարկեց երկարացնել Խորհրդարանի աշխատանքը, որպեսզի շարունակեն քննարկել մշտական հանձնաժողովների նախագաների թեկնածուներին։
Առաջարկը հավանության արժանացավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից և հրացը դրվռց քվեարկության։
Այսպիսով մինչև ժամը 18։30-ին մեկուկես ժամ տևողությամբ ևս մեկ նիստ հրավիրելու առաջարկը ընդունվեց 75 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ քվեարկությամբ։
Նշենք, որ մինչև այժմ խորհրդարանին ներկայացվել է 7 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին Վլադիմիր Վարդանյանին Պետաիրավական, Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության և անվտանգության, Վահե Հակոբյանին Տնտեսական, Էդուարդ Աղաջանյանին Արտաքին հարաբերությունների, Գևորգ Պապոյանին Ֆինանսավարկային և բյուջետային, Արմեն Գևորգյանին Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման, Վահե Ղալումյանին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովներում։
Աղբյուրը ArmDaily.am