Հիշեցնենք, որ 2-ամյա Տիգրանը կորել է մայիսի 4-ին։ Երեխայի որոնողական աշխատանքները շարունակավում են։
Ղարիբյանը նշեց, որ անօդաչու թռչող սարքերով որոնողական աշխատանքներ են կատարել գետի և մերձակա բոլոր հատվածքներում, սակայն որևէ հետք չեն հայտնաբերել։
«Որևէ հետք չի գտնվել, ընդհանրապես, ոչ մի բան ։ Մենք ունեինք տարբեր տեսակի թռչող սարքեր, որոնք ունեին հնարավորություն՝ ավելի լայն տարածքներ վերցնելու և նկարելու։ Ամբողջ երկայնքով ենք նայել՝ ոչ միայն գյուղի , Հրազդանը, Հրազդանի շուրջը, ջրամբարի կողքերն էլ, ամբողջ գետը , նույն տեղը մի քանի անգամ է նայվել, ամբողջը՝ ինչը հնարավոր էր»,- պատմեց Վահան Ղարիբյանը։
Անդրադառնալով այն վարկածին, թե հնարավոր է անգղ կամ այլ թռչուն տարած լինի երեխային, արդյո՞ք սարքերը կարող էին դիտարկել թռչնի բները, Ղարիբյանն ասաց ․ «Իմ կարծիքով՝ այնտեղ էտ տեսակի անգղներ չկան, հետո տունը ճանապարհին շատ մոտ է, անընդհատ անցուդարձ է լինում, դրա համար կարծում եմ՝ դժվար կենդանի մոտեցած լինի»։
Ամեն դեպքում Ղարիբյանն ընդգծեց, որ պետական մարմինները լավ են աշխատում են այդ ուղղությամբ։
«Ջրասուզակները առավոտից երեկո աշխատում են, ԱԻՆ աշխատում էր իր առանձին բրիգադներով։ Ինձ կարծիքով՝ ամեն ինչ արվում էր, որ երեխային գտնեին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։