27 Հոկտեմբերի, 2021
Քարին տակում Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ 750 ադրբեջանցի է ջարդվել: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասել է «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը.

«Սեյրան Օհանյանը Շուշիի պաշտպանության պատասխանատուն չի եղել։ Նա կազմակերպել է Քարին տակի առաջին օպերացիան, որի ժամանակ ջարդվել է 750 ադրբեջանց։ Դիակները Քարին տակի տակ փռված են, մենք սպասել ենք երկրորդ օպերացիային, որ ասում էին «Գյոռբագյոռ», այդ օպերացիան իսկապես պատրաստվում էր, սակայն անհասկանալի բան կատարվեց և այն չեղավ»,-ասաց Աշոտ Հարությունյանը:

Լրահոս