30 Հոկտեմբերի, 2021

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին:

Համագործակցության հուշագրի համաձայն Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից: Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:

Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը: Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն):

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա նոյեմբերի 1-ին, որի ընթացքում էլ կընտրվեն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալները:

 

Լրահոս