Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 50.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Ռուդիկ Հ-ն՝ «Գավառ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու ու այնուհետև ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի։
Մանրամասները՝ կայքում: