SHAMSHYAN.com -ի տեղեկություններով երեկ, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։
Աղբյուրի հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուրի տեղեկություններով, մահացածները մայր ու որդի էին, և ըստ նախնական տեղեկությունների նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։
Մանրամասները սկզբնաղբյուրում։