4 Մայիսի, 2020
 ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«ԱԺ-ի աշխատակիցը մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է Առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- ասաց նախարարը։

kotayk

Լրահոս