20 Մարտի, 2022
Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառուցյի պատճատով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի  տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն  ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի  անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:

kotayk

Լրահոս