25 Ապրիլի, 2020

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք եւ 75 առողջացածներ։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-նշել է նա:

kotayk

Լրահոս