24 Ապրիլի, 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Քարվաճառի քաղաքացի Ալբերտ Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից:

Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները:

kotayk

Լրահոս